ԵԱ. Հայ շախմատիստուհիների արդյունքները 7-րդ տուրից հետո
Վրաստանի Բաթումի քաղաքում շարունակվում է շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը։ Տեղի են ունեցել 7-րդ տուրի պարտիաները։
Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքն ունի ու ՖԻԴԵ վարպես Պոլինա Կոբակը, որը վաստակել են 5 միավոր եւ գտնվում է առաջատարների շարքում:
Կանանց գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը, Մարիամ Մկրտչյանը եւ Լիլիթ Մկրտչյանն ունեն 4.5-ական միավոր, ՖԻԴԵ վարպետ Աննա Խաչատրյանը՝ 4 միավոր:
7-րդ խաղափուլից հետո առաջատարներն են ուկրաինացի կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Անաստասիա Հնատիշինը, վրացի միջազգային վարպետ Մերի Արաբիձեն և իսպանացի միջազգային վարպետ Սաբրինա Վեգա Գուտիեռեսը, ովքեր ունեն 6 միավոր:
Մեկնարկել է 8-րդ խաղափուլը:


