ԵԱ. Արսեն Հարությունյանը նվաճեց արծաթե մեդալ
Հայաստանի առաջատար ըմբիշ Արսեն Հարությունյանը համառ պայքարում պարտվեց օլիմպիական չեմպիոնի եւ բավարարվեց արծաթե մեդալով:
Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ավարտվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 61 կգ քաշայինների եզրափակիչում գոտեմարտեց Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի փոխչեմպիոն Զաուր Ուգուեւի հետ եւ գերլարված պայքարում 5:7 հաշվով պարտություն կրեց:
Բրատիսլավիայի մրցագորգում Արսեն Հարությունյանը մեկնարկում 11:0 հաշվով տպավորիչ հաղթանակ էր տարել բուլղարացի Ստիլյան Իլիեւի նկատմամբ:Քառորդ եզրափակիչում նա գոտեմարտեց մոլդովացի Լեոմիդ Կոլեսնիկի հետ եւ հաղթեց 12:2 հաշվով: Գոտեմարտը տեւեց 2 րոպե 9 վայրկյան: Կիսաեզրափակիչում մրցեց աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, Ալբանիան ներկայացնող ռուսաստանցի Զելիմխան Աբակարովի հետ եւ համառ պայքարում հաղթեց 5:2 հաշվով։