Դավթյանն ու Պետրոսյանը Մումբայի շախմատային մրցաշարի առաջատարներից են
Հայաստանը ներկայացնող երկու շախմատիստ «Aurionpro Mumbai International Grandmaster Chess Tournament 2025» մրցաշարի առաջատարներից են:
Հնդկաստանի Մումբայ քաղաքում ընթացող մրցաշարի 4-րդ տուրից հետո Արսեն Դավթյանն ու Մանուէլ Պետրոսյանն առաջատարների թվում են՝ վաստակելով 4-ական միավոր: 3,5 միավոր ունի Մամիկոն Ղարիբյանը:
«Aurionpro Mumbai International Grandmaster Chess Tournament 2025» մրցաշարին մասնակցում է 150 շախմատիստ: