երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Դանիայի հավաքականի ավագն ավարտել է կարիերան

Դանիայի հավաքականի ավագն ավարտել է կարիերան

Դանիայի հավաքականի պաշտպան Սիմոն Կյաերն ավարտել է ֆուտբոլիստի կարիերան։

Իր կարիերայի ընթացքում նա հանդես է եկել  «Միդյուլանդում»,  «Վոլֆսբուրգում»,  «Լիլում»,  «Ռոմայում»,  «Ատալանտայում», իսկ նրա վերջին ակումբը  «Միլանն» էր։

Դանիայի հավաքականի կազմում անցկացրել է 132 հանդիպում, դարձել 5 գոլի հեղինակ։ Երեքական անգամ մասնակցել է Աշխարհի ու Եվրոպայի առաջնություններին: Երկու անգամ ճանաչվել է Դանիայի լավագույն ֆուտբոլիստ, 2021 թվականին արժանացել է ՈՒԵՖԱ-ի Նախագահի մրցանակին:

  • Կիսվել: