Դահուկորդ Կատյա Գալստյանը դուրս է եկել ԱԱ-ի եզրափակիչ
Նորվեգիայի Տրոնդհեմ քաղաքում ընթացող դահուկավազքի Աշխարհի առաջնության 7.5կմ դասական ոճի որակավորման փուլում ՀՀ կանանց հավաքականի առաջատար Կատյա Գալստյանը 33 երկրի 60 մարզիկների պայքարում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը` իրավունք վաստակելով մասնակցելու եզրափակիչ փուլին: Այս մասին հայտնել է Հայաստանի դահուկավազքի ֆեդերացիան:
Նշենք, որ երզափակիչ փուլ որակավորվում է ընդամենը 10 մարզիկ: