ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Ցինցինատի․ Էլինա Ավանեսյանը առաջին սեթում հաղթել է Լյուդմիլա Սամսոնովնային

Ցինցինատի․ Էլինա Ավանեսյանը առաջին սեթում հաղթել է Լյուդմիլա Սամսոնովնային

Աշխարհի 60-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը Ցինցինատիում (ԱՄՆ) ընթացող թենիսի WTA 1000 մրցաշարի 3-րդ շրջանի խաղի առաջին սեթում 6։4 հաշվով հաղթել է Լյուդմիլա Սամսոնովնային։

Հիշեցնենք, որ Ավանեսյանը, որը նոր է փոխել քաղաքացիությունը և հանդես է գալիս ՀՀ դրոշի ներքո:

Ցինցինատիի մրցաշարն անցկացվում է օգոստոսի 13-19-ը, իսկ մրցանակային ֆոնդը կազմում է ավելի քան 3 մլն դոլար: Անցյալ տարի մրցաշարի հաղթող է ճանաչվել ամերիկացի Կորի Գաուֆը, որը եզրափակչում 6:3, 6:4 հաշվով հաղթել է չեխ Կարոլինա Մուչովային, գրում է armsport.am-ը:

 

  • Կիսվել: