ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Չեֆերինն ու Ինֆանտինոն շնորհավորել են Արմեն Մելիքբեկյանին՝ ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամ ընտրվելու կապակցությամբ

Չեֆերինն ու Ինֆանտինոն շնորհավորել են Արմեն Մելիքբեկյանին՝ ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամ ընտրվելու կապակցությամբ

ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի նախագահները՝ Ալեքսանդր Չեֆերինն ու Ջիանի Ինֆանտինոն, շնորհավորական ուղերձներ են հղել ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին՝ ապրիլի 3-ին Բելգրադում կայացած ՈւԵՖԱ-ի 49-րդ Կոնգրեսի շրջանակում նրա՝ ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամ ընտրվելու առթիվ, գրում է armsport.am-ը:

Չեֆերինը ընդգծել է Մելիքբեկյանի հեղինակությունն ու եվրոպական ֆուտբոլային համայնքում վաստակած վստահությունը՝ նշելով, որ նրա ձայնն ու ֆուտբոլին նվիրվածությունը մեծ արժեք են լինելու Կոմիտեում։

Ինֆանտինոն իր հերթին վստահություն է հայտնել, որ Մելիքբեկյանի փորձը, գիտելիքները և մարդկային արժեքները կօգնեն եվրոպական ֆուտբոլին դիմակայել ապագա մարտահրավերներին՝ կարևոր ներդրում ունենալով համաշխարհային սպորտի զարգացման գործում։

 

  • Կիսվել: