չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Բուխարեստում Հովհաննես Հարությունյանը և Ալբերտ Վարդանյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար

Բուխարեստում Հովհաննես Հարությունյանը և Ալբերտ Վարդանյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար

Բուխարեստում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների առաջնությունում այսօր կխաղարկվեն առաջին մեդալները: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 55 կգ քաշային Կարապետ Մանվելյանը, ով հաջորդաբար հաղթել էր սերբ, ադրբեջանցի և թուրք մրցակիցներին, դուրս է եկել եզրափակիչ: Մեր ևս երկու ըմբիշներ այսօր կպայքարեն մեդալների համար: 87 կգ քաշային Հովհաննես Հարությունյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի ռումինացի Պատրիկ Գորդանի հետ և հաղթելու դեպքում բրոնզե մեդալի համար կպայքարի մոլդովացի Գաբրիել Լուպասկոյի հետ:

Իսկ 130 կգ քաշային Ալբերտ Վարդանյանը բրոնզե մեդալի համար կգոտեմարտի չեխ Մարսել Ալբինիի հետ:

Բացի դրանից այսօր պայքարը կսկսեն ևս 5 հայ ըմբիշներ՝ 60 կգ. քաշային Սուրեն Աղաջանյանը, 67 կգ. քաշային Աշոտ Խաչատրյանը, 72 կգ. քաշային Հայկ Ասատրյանը, 82 կգ. քաշային Կարեն Խաչատրյանը, 97 կգ. քաշային Հայկ Խլոյանը:

  • Կիսվել: