կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Բորուսիան կամային հաղթանակ տոնեց և դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Բորուսիան կամային հաղթանակ տոնեց և դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Կայացավ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումը «Լիլի» և  Դորտմունդի «Բորուսիայի» միջև։

Առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։ Պատասխան հանդիպումն ավարտվեց դորտմունդցիների հաղթանակով՝ 2-1 հաշվով։

Դեյվիդի խփած գոլին «մեղուները» պատասխանեցին Ջանի ու Բայերի գոլերով։

Քառորդ եզրափակիչում «Բորուսիան» կհանդիպի «Բարսելոնայի» հետ։

  • Կիսվել: