«Բավարիան» ամրապնդում է առաջատարի դիրքը Բունդեսլիգայում
Մյունխենի «Բավարիան» Գերմանիայի Բունդեսլիգայի 27-րդ տուրում ընդունել էր «Զանկտ Պաուլիին» և հաղթել է 3-2 հաշվով: «Լայպցիգն» էլ հյուրընկալվելիս 0-1 հաշվով պարտվել է Մյոնխենգլադբախի «Բորուսիային»:
«Բավարիան» 65 միավորով առաջատարն է, կրկին 6 միավորով է գերազանցում երկրորդ տեղում գտնվող, գործող չեմպիոն Լևերկուզենի «Բայերին»: «Բորուսիան» 43 միավորով բարձրացել է 5-րդ տեղ, «Լայպցիգը» մեկ միավոր քիչ ունի և 6-րդն է, «Զանկտ Պաուլին» 25 միավորով 15-րդն է: