Բասկետբոլի Հայաստանի հավաքականն ԱՄՆ-ում երկու հանդիպում կանցկացնի
Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի հավաքականը հունիսին ԱՄՆ-ում երկու ընկերական հանդիպում կանցկացնի Կոստա Ռիկայի հավաքականի հետ, հաղորդում է ՀԲՖ-ի ֆեյսբուքյան էջը։
Առաջին հանդիպումը տեղի կունենա հունիսի 6-ին Ֆրեզնոյում, երկրորդ հանդիպումը՝ հունիսի 8-ին Գլենդելում։
Տոմսերը հասանելի կլինեն շուտով։