ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Բասկետբոլի ԱԱ․ Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս պարտության մատնեց Ալբանիայի ընտրանուն

Բասկետբոլի ԱԱ․ Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս պարտության մատնեց Ալբանիայի ընտրանուն

Բասկետբոլի աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական առաջին փուլի վերջին խաղում Հայաստանի ազգային հավաքականը Տիրանայում 91-70 հաշվով հաղթանակի հասավ Ալբանիայի հավաքականի նկատմամբ, գրում է armsport.am-ը:

Հավաքականների միջև կայացած առաջին խաղում Հայաստանի հավաքականը 84:79 հաշվով կրկին առավելության էր հասել Ալբանիայի ընտրանու նկատմամբ։

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչվեց «Վալենսիայի» խաղացող Քրիս Ջոնսը։

Հայաստանի հավաքականը խմբում զբաղեցրեց երկրորդ տեղը։ Հաջորդ փուլ դուրս եկավ առաջին տեղը զբաղեցրած Ավստրիան։

 

  • Կիսվել: