երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
«Բարսելոնա»-ն միավորներ է կորցրել «Խետաֆե»-ի դեմ խաղում

«Բարսելոնա»-ն միավորներ է կորցրել «Խետաֆե»-ի դեմ խաղում

Իսպանաիայի առաջության 20-րդ տուրում «Բարսելոնա»-ն հյուրընկալվելիս ոչ-ոքի է խաղացել «Խետաֆե»-ի հետ (1:1), հայտնում է armsport.am-ը:

Հանդիպման հաշիվը 9-րդ րոպեին բացել է կատալոնացիների պաշտպան Ժյուլ Կունդեն: 25 րոպե անց գոլ է խփել տանտերերի կիսապաշտպան Մաուրո Արամբարին՝ ձևակերպելով խաղի վերջնական հաշիվը։

Կատալոնացիների համար սա Լա լիգայում չորրորդ անընդմեջ հանդիպումն էր առանց հաղթանակի։

Այս խաղից հետո «կապտանռնագույնները» վաստակած միավորների քանակը հասցրել են 39-ի և շարունակում են ընթանալ 3-րդ հորիզոնակնում։ «Խետաֆե»-ն 20 միավորով 16-րդն է։

  • Կիսվել: