«Բարսելոնա»-ն հայտարարություն է արել Կուբարսիի վնասվшծքի վերաբերյալ
Կատալոնական «Բարսելոնայի» մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել ակումբի պաշտպան Պաու Կուբարսիի առողջական վիճակի վերաբերյալ։
Նա վնասվածք էր ստացել Իսպանիայի հավաքականի կազմում։
«Այսօր առավոտյան անցկացված բժշկական թեստերը ցույց են տվել, որ հիմնական թիմի ֆուտբոլիստ Պաու Կուբարսին աջ կոճի առաջային կապանի սալջարդ ունի։
Նա նախնական բուժում կանցնի, և նրա վիճակը կվերագնահատվի 48 ժամից»,- ասվում է ակումբի մամուլի ծառայության հայտարարության մեջ։
Աղբյուրը`ArmSport.am