չորեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2025
«Բարսելոնա»-ն 4։0 հաշվով հաղթել է «Ռեալ Սոսյեդադ»-ին

«Բարսելոնա»-ն 4։0 հաշվով հաղթել է «Ռեալ Սոսյեդադ»-ին

Լա Լիգայի 26-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» «Օլիմպիկ Լյուիս Կոմպանիս» մարզադաշտում ընդունեց «Ռեալ Սոսյեդադին»։

«Կապտանռնագույնները» 4։0 հաշվով հաղթեցին մրցակցին։ Գոլով աչքի ընկան Խերարդ Մարտինը, Մարկ Կասադոն, Ռոնալդ Արաուխոն և Ռոբերտ Լևանդովսկին։

Խաղի 17-րդ րոպեին բասկյան թիմից հեռացվեց Արից Էլուստոնդոն։

«Բարսելոնան» 57 միավորով զբաղեցնում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակի առաջին տեղը։

  • Կիսվել: