Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողները հայտնի են
Վանաձորում անցկացվել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը:
Հաղթողներ են դարձել Սաշա Պետրոսյանը (57 կգ, Արտաշատ), Սարգիս Բեգոյանը (61 կգ, Արտաշատ), Արման Մուսիկյանը (65 կգ, Երևան), Վլադիմիր Ազարյանը (70 կգ, Վանաձոր), Արայիկ Այվազյանը (74 կգ, Արտաշատ), Նարեկ Նիկողոսյանը (79 կգ, Երևան), Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ, Երևան), Նարեկ Իկիլիկյանը (92 կգ, Գյումրի), Հրաչ Մկրտչյանը (97 կգ, Երևան), Հենրիկ Հայկյանը (125 կգ, Ազատան):
Աղջիկներ. Արիաննա Մարտիրոսյանը (50 կգ, Երևան) և Մագա Հարությունյանը (57 կգ, Գյումրի):