երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Australian Open. Խաչանովը հաղթել է Դիալոյին և դուրս եկելերրորդ շրջան

Australian Open. Խաչանովը հաղթել է Դիալոյին և դուրս եկելերրորդ շրջան

Հայազգի ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջան։ Աշխարհի 19 ռակետ Խաչանովը հաղթել է 86-րդ ռակետ Գաբրիել Դիալոյին։

Հանդիպումը տևել է 3 ժամ 14 րոպե։ Խաչանովը հաղթել է հյուսիսամերիկացուն 7:6 (7-4), 4:6, 6:3, 6:3 հաշվով։

Կարեն Խաչանովի հաջորդ մրցակիցը Australian Open-ում կլինի ամերիկացի Ալեքս Միքելսեն- ավստրալացի Ջեյմս Մաքեյբ հանդիպման հաղթողը։

Թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունը մեկնարկել է հունվարի 12-ին, կշարունակվի մինչև հունվարի 26-ը։ Սա մրցաշրջանի «Մեծ սաղավարտի» չորս մրցաշարերից առաջինն է, որն ավանդաբար անցկացվում է Մելբուրնում։

Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 59,7 մլն դոլար։

  • Կիսվել: