շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Աթոռներին կլինեն եռագույն դրոշներ․ ՀՖՖ-ն՝ Հայաստան -Վրաստան հանդիպման մասին

Աթոռներին կլինեն եռագույն դրոշներ․ ՀՖՖ-ն՝ Հայաստան -Վրաստան հանդիպման մասին

Մարտի 20-ին Վազգեն Սարգսյանին անվան Հանրապետական մարզադաշտում կկայանա Ազգերի Լիգայի անցումային փլեյ-օֆֆի Հայաստան -Վրաստան հանդիպումը։

«Մարզադաշտում բուռն աջակցություն ապահովելու համար հյուսիսային, հարավային և արևելյան տրիբունաների աթոռների վրա դրված կլինեն եռագույն դրոշի համապատասխան գույնի թղթեր, որոնք պետք է պարզել ՀՀ օրհներգի ժամանակ՝ ամբողջ մարզադաշտում ստանալով եռագույն պատկեր։

Աթոռներին կլինեն նաև եռագույն դրոշներ, որոնք ևս պետք է օգտագործվեն հանդիպման ընթացքում։

Միասին ապահովենք մեր թիմի բուռն աջակցությունը»,-նշված է ՀՖՖ հղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: