Արտյոմ Սիմոնյանը հաղթական գոլ է խփել «Տյումենի» դեմ խաղում
Հայ կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը հաղթական գոլ է խփել Ռուսաստանի Առաջին լիգայի 26-րդ տուրի խաղում:
ԲՄԱ-Խաբարովսկը Սիմոնյանի գոլի շնորհիվ հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթել է «Տյումենին»: ԲՄԱ-Խաբարովսկը 41 միավորով 6-րդն է, «Տյումենը»` 19 միավորով վերջին` 18-րդ տեղում է:
Այս գոլը Սիմոնյանի համար չորրորդն է ընթացիկ մրցաշրջանում, նա նաև նույնքան գոլային փոխանցում է կատարել: