երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Արսեն Զախարյանը դարձյալ վնասվածք է ստացել

Արսեն Զախարյանը դարձյալ վնասվածք է ստացել

Իսպանական «Ռեալ Սոսիեդադի» եւ Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը աջ ազդրի մկանային վնասվածք է ստացել, հաղորդում է ակումբի կայքը։

«Լեգանեսի» դեմ Իսպանիայի առաջնության 25-րդ տուրի խաղում Արսեն Զախարյանը փոխարինվել էր ընդմիջմանը։ Նա այս մրցաշրջանում առաջին անգամ ընդգրկվել էր մեկնարկային կազմում եւ դարձել էր գոլի հեղինակ։ «Ռեալ Սոսիեդադը» հաղթել էր 3:0 հաշվով։

Արսեն Զախարյանը վնասվածքների պատճառով այս մրցաշրջանում մասնակցել է ընդամենը չորս հանդիպման։

  • Կիսվել: