ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Արսեն Հարությունյանը այսօր կպայքարի ոսկե մեդալի համար․ ըմբշամարտի ԵԱ

Արսեն Հարությունյանը այսօր կպայքարի ոսկե մեդալի համար․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Արսեն Հարությունյանը (61 կգ) այսօր կպայքարի ոսկե մեդալի համար։

 

Կիսաեզրափակչում հայ ըմբիշը 5-2 հաշվով հաղթել էր Ալբանիան ներկայանցող Զելիմխան Աբակարովին։

 

Հարությունյանը կարիերայում 5-րդ անգամ կգոտեմարտի Եվրոպայի առաջնությունների եզրափակչում։ Նախորդ 4 անգամը նա հաղթել է և Եվրոպայի քառակի չեմպիոն է։

Հայ ըմբիշի մրցակիցը վճռորոշ գոտեմարտում Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի կրկնակի ոսկե մեդալակիր, UWW-ի դրոշի ներքո հանդես եկող ռուսաստանցի Զաուր Ուգուևն է։

 

  • Կիսվել: