կիրակի, նոյեմբեր 29
29 / 11 / 2026
Արոնյանը London Chess Classic 2026-ի միանձնյա առաջատարն է

Արոնյանը London Chess Classic 2026-ի միանձնյա առաջատարն է

Լևոն Արոնյանը գլխավորեց London Chess Classic 2026 փառատոնի Masters մրցաշարի աղյուսակը։ Երրորդ տուրում ԱՄՆ-ը ներկայացնող հայ գրոսմայստերը սպիտակներով հաղթեց անգլիացի Մայքլ Ադամսին և վաստակեց 2,5 միավոր 3 հնարավորից։

Չորրորդ տուրում, Արոնյանը սևերով կխաղա ուկրաինացի գրոսմայստեր Վասիլի Իվանչուկի դեմ, որը երեք պարտիայից հետո ունի մեկ միավոր։

Նույն տուրում միմյանց հետ կհանդիպեն նաև Արոնյանի երկու մոտակա հետապնդողները՝ Ջոնսն ու Աբդուսատորովը։

  • Կիսվել: