կիրակի, օգոստոս 23
23 / 8 / 2026
Արման Վարդանյանը և Ալբերտ Վարդանյանը հունահռոմեական ոճի ըմբշամարտի ԱԱ կիսաեզրափակչում են

Արման Վարդանյանը և Ալբերտ Վարդանյանը հունահռոմեական ոճի ըմբշամարտի ԱԱ կիսաեզրափակչում են

Տիրանայում մեկնարկած մինչև 23 տարեկան հունահռոմեական ոճի ըմբիշների աշխարհի առաջնությունում Ալբերտ Վարդանյանը հաղթել է ղրղըզ Էրլան Մանաթբեկովին, իսկ Արման Վարդանյանը` Կոլումբիայի ներկայացուցիչ Ռոնալդո Սանչես Ռամիրեսին։

Ինչպես հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից, եզրափակչում Ալբերտ Վարդանյանը կգոտեմարտի Ռուսաստանի ներկայացուցիչ Դմիտրի Բաբորիկոյի հետ, իսկ Արման Վարդանյանը` մոլդովացի Վիտալի Յերյոմենկոյի հետ։

  • Կիսվել: