Արման Ծառուկյանը RAF 10-րդ մրցաշարում 10-0 հաշվով հաղթեց UFC-ի լեգենդ Թոնի Ֆերգյուսոնին
Հայաստանը ներկայացնող խառը մենամարտերի բարձրակարգ մարտիկ Արման Ծառուկյանը տպավորիչ հաղթանակ է գրանցել ազատ ոճի ըմբշամարտի «Real American Freestyle» (RAF) 10-րդ մրցաշարում, որն անցկացվել է ԱՄՆ-ի Միսսուրի նահանգի Սենթ Լուիս քաղաքում, գրում է armsport.am-ը:
Հայ մարտիկի մրցակիցը UFC-ի նախկին աստղ, խառը մենամարտերի լեգենդար ամերիկացի Թոնի Ֆերգյուսոնն էր։ Սպասված գոտեմարտն ավարտվել է երկրորդ մրցափուլում. Արման Ծառուկյանն իր վստահ գործողությունների շնորհիվ ժամանակից շուտ հաղթանակ է կորզել հեղինակավոր մրցակցի նկատմամբ:

Հատկանշական է, որ սա Արման Ծառուկյանի արդեն 7-րդ ելույթն էր ըմբշամարտի RAF լիգայում, և նա այստեղ բավականին հարուստ փորձ ունի։ Թոնի Ֆերգյուսոնի համար այս մենամարտը նորամուտային էր տվյալ պրոմոուշենում։
Ծառուկյանն իր վերջին մենամարտն անցկացրել է 2025 թվականի նոյեմբերին՝ երկրորդ ռաունդում խեղդող հնարքով պարտության մատնելով նորզելանդացի Դեն Հուկերին։
Ֆերգյուսոնն, իր հերթին, օկտագոն դուրս չէր եկել 2024 թվականի օգոստոսից ի վեր, երբ առաջին ռաունդում ժամանակից շուտ պարտվել էր ամերիկացի Մայքլ Կյեզային։



