Արման Ծառուկյանը նշել է իր հաջորդ հնարավոր մրցակիցներին
UFC-ի հայազգի մարտիկ Արման Ծառուկյանը հայտնել է, թե ում դեմ կցանկանար անցկացնել իր հաջորդ մենամարտը։ Նրա խոսքով, գլխավոր հավակնորդներն են Չարլզ Օլիվեյրան և Ջասթին Գեյջին, սակայն հնարավոր է հանդիպում նաև Իսլամ Մախաչևի հետ, գրում է armsport.am-ը:
«Ես ցանկանում եմ պայքարել թոփ-5-ի մարտիկների հետ՝ Գեյջիի կամ Օլիվեյրայի դեմ։ Ջասթինը ցանկանում է տիտղոսի համար մենամարտել, սակայն նախքան դա, իմ կարծիքով, նա պետք է հանդիպի ինձ հետ։
Նա պետք է հաղթի կամ Օլիվեյրային, կամ ինձ։ Եթե ինձ տրամադրեն Օլիվեյրային կամ Գեյջիին, ապա դա արդեն մեծ հնարավորություն կլինի։ Բայց եթե ինձ առաջարկեն տիտղոսային մենամարտ, ես պատրաստ եմ այդ մարտահրավերին»,- ասել է Ծառուկյանը The Schmo-ին տված հարցազրույցում։