Արման Ծառուկյանը խոշոր խաղադրույք է կատարել Թոփուրիա-Գեյջի մենամարտի համար
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը խոշոր խաղադրույք է կատարել առաջիկա հանգստյան օրերին կայանալիք Իլիա Թոփուրիա – Ջասթին Գեյջի տիտղոսային մենամարտի վրա։
Հայաստանը ներկայացնող մարտիկը 1 միլիոն դոլար է դրել ամերիկացի Ջասթին Գեյջիի հաղթանակի վրա: Եթե Գեյջիին հաջողվի տապալել անպարտելի Թոփուրիային, Արման Ծառուկյանի շահումը կկազմի 5,7 միլիոն դոլար։
Թեթև քաշային կարգում տիտղոսների միավորման այս սպասված հակամարտությունը կգլխավորի UFC Freedom 250 պատմական մրցաշարը, որը կանցկացվի հունիսի 15-ին ԱՄՆ Սպիտակ տան տարածքում:



