Արման Ծառուկյանը՝ կարիերան ավարտելու տարիքի մասին
Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում (70 կգ) UFC դասակարգման առաջին համար, Հայաստանի ներկայացուցիչ Արման Ծառուկյանը նշել է, թե երբ է մտադիր ավարտել մարզական կարիերան։
«Մտադիր եմ մինչեւ 35-36 տարեկան լինել պրոֆեսիոնալ սպորտում։ Դեռ մի 8 տարի պետք է պայքարեմ»,- ասել է Արման Ծառուկյանը V1ctorblud յութուբյան ալիքի եթերում։
Հունվարի 19-ին Լոս Անջելեսում Արման Ծառուկյանը ռեւանշ-մենամարտ կանցկացնի թեթեւ քաշային կարգում (70 կգ) UFC չեմպիոն, ռուսաստանցի Իսլամ Մախաչեւի հետ, որին պարտվել է 2019թ․ ապրիլին։