Արման Ծառուկյանը հրաժարվել է մարտի 9-ին մենամարտել 70 կգ քաշային կարգում
Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում (մինչեւ 70 կգ) UFC-ի դասակարգման առաջին համար, Հայաստանի ներկայացուցիչ Արման Ծառուկյանը չի մասնակցի մարտի 9-ին Լաս Վեգասում (ԱՄՆ) անցկացվելիք UFC 313 մրցաշարին։ Նա կարող էր մենամարտել դասակարգման երրորդ համար, ամերիկացի Ջասթին Գեթժիի դեմ։
«Ես չեմ հրաժարվել։ Ես ընդունեցի մենամարտն անմիջապես, բայց խնդրեցի այն անցկացնել միջանկյալ քաշում (72,5 կգ), քանի որ մինչեւ կշռումը մնում է 11 օր։ UFC-ն մերժեց այդ տարբերակը»,- սոցիալական ցանցերում գրել է Արման Ծառուկյանը։
Ջասթին Գեյթժին կմենամարտի ադրբեջանցի Ռաֆայել Ֆիզիեւի հետ, որը 11-րդն է թեթեւ քաշային կարգի դասակարգման աղյուսակում։
Արման Ծառուկյանը հունվարին մեջքի վնասվածքի պատճառով վերջին պահին հրաժարվել էր Իսլամ Մախաչեւի հետ մենամարտից։