Արման Ծառուկյանի եւ Թոնի Ֆերգյուսոնի «հայացքների մենամարտը» (տեսանյութ)
Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում (70 կգ) UFC դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը (Հայաստան) պրոֆեսիոնալ ազատ ոճի ըմբշամարտի Real American Fighter (RAF) 10 մրցաշարում կգոտեմարտի UFC-ի նախկին լեգենդ Թոնի Ֆերգյուսոնի հետ։
Տեղի է ունեցել մարզիկների «հայացքների մենամարտը»։
Գոտեմարտը տեղի կունենա հունիսի 13-ին ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում։
Մայիսի 30-ին Դալլասում Արման Ծառուկյանը RAF-ի մրցաշարում կգոտեմարտի ամերիկացի ըմբիշ, ինֆլյուենսեր Քիլոն Mugzy Ջիմիսոնի հետ։
29-ամյա Ծառուկյանը MMA-ում ունի 23 հաղթանակ եւ 3 պարտություն։


