շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Արման Ծառուկյան․ Մեծ նորություն կլինի շուտով

Արման Ծառուկյան․ Մեծ նորություն կլինի շուտով

Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում (մինչեւ 70 կգ) UFC-ի դասակարգման առաջին համար, Հայաստանի ներկայացուցիչ Արման Ծառուկյանը սոցիալական ցանցերում արած «Մեծ նորություն կլինի շուտով» գրառումով ակնարկել է մոտալուտ մենամարտի մասին։ Նա լուսանկարներ է հրապարակել ինտենսիվ մարզումներից։

Արման Ծառուկյանը հունվարին մեջքի վնասվածքի պատճառով վերջին պահին հրաժարվել էր UFC չեմպիոն, ռուսաստանցի Իսլամ Մախաչեւի հետ տիտղոսային մենամարտից։

  • Կիսվել: