երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Առաջին հերթին ուզում եմ ներողություն խնդրել հայ ժողովուրդից, երկրպագուներից․ Ջոն վան’տ Սխիպ

Առաջին հերթին ուզում եմ ներողություն խնդրել հայ ժողովուրդից, երկրպագուներից․ Ջոն վան’տ Սխիպ

ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը Թբիլիսիի «Դինամո Արենա» մարզադաշտում հյուրընկալվել է Վրաստանի ընտրանուն։ Հիշեցնենք, որ թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր Վրաստանի հավաքականի հաղթանակով՝ 3։0 հաշվով։ Այսօրվա հանդիպումն էլ ավելի գոլառատ ստացվեց և ավարտվեց տանտերերի խոշոր՝ 6-1 հաշվով հաղթանակով։

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը խոսել է հանդիպման մասին․

«Մենք ոչ պրոֆեսիոնալ էինք գործում՝ կորցնելով գնդակները շատ ու շատ: Բոլորս ցնցված էինք և չէինք կարողանում արձագանքել: Ուզում եմ ներողություն խնդրել հայ երկրպագուներից, այս հաշիվն անընդունելի է»,-  լրագրողների հետ հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ ասաց մարզիչը:

Ջոն վան’տ Սխիպի խոսքով` երբ թիմը պարտվում էր մեկնարկային 15 րոպեներից հետո, արդեն իսկ ինչ-որ բան սխալ էր գնում, որը իր մարզչական շտաբը չկարողացավ շտկել:

  • Կիսվել: