Անչելոտին նշել է այն հանդիպումը, որից հետո խոստովանել է, որ Ռեալի մրցակիցն ավելի լավն էր
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պատասխանել է այն հարցին, թե երբևէ մտածե՞լ է, որ մրցակիցն իր թիմից լավն է, գրում է armsport.am-ը:
«Այո, շատ անգամներ։ Երբ մենք 0-4 հաշվով պարտվեցինք «Մանչեսթեր Սիթիին», նրանք ավելի ուժեղ էին։ Մենք կարող էինք ավելի լավ խաղալ, կարող էինք ավելի լավ պատրաստվել։ Մեր խաղացողները կարող էին ավելի լավ խաղալ, բայց մրցակիցը մեզանից լավն էր, ես դա ընդունում եմ»,- ասել է Անչելոտին Ջակոմո Պորետտիի փոդքաստում։
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» 2023 թվականի մայիսին սեփական հարկի տակ 4-0 հաշվով հաղթել է Մադրիդի «Ռեալին»՝ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում։ «Քաղաքայինները» դուրս եկան եզրափակիչ, որտեղ նվազագույն 1-0 հաշվով հաղթեցին Միլանի «Ինտերին»։