ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Ամեն ինչ կանեմ, որ հետագայում Հայաստանում Հենրիխ Մխիթարյանի անունով մարզադպրոց լինի․ ՀՖՖ նախագահ

Ամեն ինչ կանեմ, որ հետագայում Հայաստանում Հենրիխ Մխիթարյանի անունով մարզադպրոց լինի․ ՀՖՖ նախագահ

Ամեն ինչ կանեմ, որ հետագայում Հայաստանում Հենրիխ Մխիթարյանի անունով մարզադպրոց լինի: Նրա վերադարձի մասով Մխիթարյանի դիրքորոշումը շատ հստակ է:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը:

«Իհարկե, շատ մեծ ուրախությամբ կուզեի եւ, նաեւ, ամեն ինչ կանեմ, որ հետագայում  Հայաստանում լինի Հենրիխ Մխիթարյանի անունով մարզադպրոց: Նա Հայաստանի պատմության ամենաուժեղ ֆուտբոլիստն է եւ, բնականաբար, բոլորս կուզենք նրա անվան մարզադպրոց լինի այստեղ: Նա դեռ գործող պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է եւ այդ հարցը կքննարկենք հետագայում:

 

Ես ասել էի, որ ամեն ինչ կանեմ, որ Հենրիխ Մխիթարյանը վերադառնա հավաքական, բայց նա շատ հստակ պատասխանել է այդ մասին: Ես նրա հետ անձամբ խոսել եմ 2022 թ., 2023 թ. մեր մարզիչն է խոսել նրա հետ: Երկու դեպքում էլ նա նույն դիրքորոշումն է արտահայտել»,- ասաց Արմեն Մելիքբեկյանը: 

  • Կիսվել: