ուրբաթ, հունիս 27
27 / 6 / 2025
Ակումբային ԱԱ․ «Մանչեսթեր Սիթի»-ն խոշոր հաշվով հաղթեց «Յուվենտուս»-ին․ հայտնի է փլեյ-օֆֆի ևս երկու ներկայացուցիչ

Ակումբային ԱԱ․ «Մանչեսթեր Սիթի»-ն խոշոր հաշվով հաղթեց «Յուվենտուս»-ին․ հայտնի է փլեյ-օֆֆի ևս երկու ներկայացուցիչ

ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնության G խմբի երրորդ՝ վերջին տուրում որոշվեցին փլեյ-օֆֆի ևս երկու մասնակից։

Խմբի առաջատար «Մանչեսթեր Սիթին» առանց լուրջ դիմադրության հաղթեց Թուրինի «Յուվենտուսին» և առաջին տեղով դուրս եկավ փլեյ-օֆֆ։

«Մանչեսթեր Սիթի» – «Յուվենտուս»՝ 5։2

Գոլերը՝ Ջերեմի Դոկու (9′), ինքնագոլ՝ Պյեր Կալուլու (26′), Էրլինգ Հալանդ (52′), Ֆիլ Ֆոդեն (69′) – Տյոն Կոպմեյներս (11′), Դուշան Վլահովիչ (84′)

Այսպիսով, «Մանչեսթեր Սիթին» 1/8-րդ եզրափակչում կխաղա H խմբի երկրորդ տեղի թիմի, իսկ «Յուվենտուսը»՝ նույն խմբի հաղթողի հետ։

Զուգահեռաբար ընթացող խաղում «Ալ-Աինը» 2։1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Վիդադ Կասաբլանկայի» նկատմամբ, սակայն երկու թիմերն էլ ավարտեցին իրենց ելույթները ընթացիկ ակումբային ԱԱ-ում։

Աղբյուրը`ArmSport.am

  • Կիսվել: