ԱԱ. Էլիդա Քոչարյանը չհաղթահարեց 1/8 եզրափակիչի արգելքը
Սերբիայում անցկացվող կանանց բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչը Էլիդա Քոչարյանը (60 կգ) չհաթահարեց 1/8 եզրափակիչի արգելքը եւ դուրս մնաց պայքարից:
Մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի կրկնակի չեմպիոնը երկրորդ մենամարտում 0:5 հաշվով պարտվեց սերբ Նատալյա Շադրինային: Քոչարյանը 1/16 եզրափակիչում 5:0 հաշվով հաղթել էր ռումինացի Կլաուդիա Նեչիտային:
Վազգեն Բադալյանի գլխավորած հավաքականից պայքարի մեջ մնաց միայն Եվրոպայի բրոնզե մեդալակիր Սոնա Հարությունյանը (63 կգ): Հարությունյանը պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից։ Նրա մրցակիցը կլինի Լատվիայի ներկայացուցիչ Եկատերինա Սորոկինան:
Աշխարհի առաջնությունում պայքարից դուրս են մնացել նաեւ Անուշ Գրիգորյանը (50 կգ) եւ Եկատերինա Սիչեւան (54 կգ):
Եվրոպայի բրոնզե մեդալակիր Անուշ Գրիգորյանը 50 կգ քաշայինների 1/8 եզրափակիչում մրցեց Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչ Կում Անի հետ եւ պարտվեց 0:5 հաշվով:
54 կգ քաշային Եկատերինա Սիչեւան 1/16 եզրափակիչում 2:5 հաշվով պարտվեց ադրբեջանցի Զեյնաբ Ռահիմովային: