ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
13-ամյա միջազգային վարպետ Սերգեյ Սկլոկին-Բագիյանը լրացրել է իր առաջին գրոսմայստերի նորման

13-ամյա միջազգային վարպետ Սերգեյ Սկլոկին-Բագիյանը լրացրել է իր առաջին գրոսմայստերի նորման

13-ամյա միջազգային վարպետ Սերգեյ Սկլոկին-Բագիյանը Ղազախստանի Ակտոբե քաղաքում անցկացված «Vladimir Dvorkovich Memorial – Aktobe Open 2026» շախմատի միջազգային մրցաշարում լրացրեց իր առաջին գրոսմայստերի նորման։ Այս մասին հայտնում են Շախմատի ֆեդերացիայից։

Սերգեյը, առանց պարտության ավարտելով մրցաշարը, 9 հնարավորից վաստակեց 6 միավոր, զբաղեցրեց 9-րդ մրցանակային տեղը և 25.4 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը։

Մրցաշարի ընթացքում Սերգեյը ոչ-ոքի խաղաց 2684 վարկանիշ ունեցող գրոսմայստեր Անդրեյ Եսիպենկոյի և 2649 վարկանիշ ունեցող գրոսմայստեր Դանիիլ Դուբովի հետ:

  • Կիսվել: