ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շարունակում է շրջել կոմբինատի արտադրական արտադրամասեր և տեղամասեր
ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շարունակում է շրջել կոմբինատի արտադրական արտադրամասեր և տեղամասեր, լսել աշխատակիցներին հուզող հարցերը ու առաջարկները: Այս մասին հայտնում են ԶՊՄԿ-ից:
Խուդոլին անձամբ ներկայացնում է աշխատավարձերի համահարթեցման բանաձևի մանրամասները և ներկայացնում դրա ներդրման դրական կողմերը։
Այս անգամ կոմբինատի ղեկավար կազմն այցելել էր մեխանիկական արտադրամաս և փաթաթման տեղամաս, որտեղ հավաքին միացան նաև Ընկերության էներգետիկները։




