Զորականի բնակիչն ականի պայթյունից վիրավորվել է
Ապրիլի 24-ին Տավուշի մարզի Բերդավան համայնքի սահմանագոտում ականի պայթյունից վիրավորվել է նույն շրջանի Զորական գյուղի բնակիչ 48-ամյա Հայկազ Մելքումյանը: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Զորականի վարչական ղեկավար Սուրեն Մարտիրոսյանը:
«Դաշտ էր գնացել` ծնեբեկ հավաքելու, էդտեղ էլ տեղի է ունեցել պայթյունը: Հիմա լավ ա, նորմալ, Էրեբունի հիվանդանոցում ա»,- մանրամասնեց Մարտիրոսյանը:
Նա նաև նշեց որ Մելքումյանը նախկին զինվորական է եղել, հիմա արտագնա աշխատանքի է մեկնում, շինարարությամբ է զբավում։