շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
«Ժողովուրդ». Էդուարդ Աղաջանյանն ու «Իմ քայլի» պատգամավորները հանդիպել են ու  կարևոր հարց  քննարկել

«Ժողովուրդ». Էդուարդ Աղաջանյանն ու «Իմ քայլի» պատգամավորները հանդիպել են ու կարևոր հարց քննարկել

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի եւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների միջեւ օրերս հանդիպում է եղել:

Գործադիրն ու օրենսդիրը քննարկել են առանցքային թեման` Ամուլսարի շահագործման հարցը՝ որոշելու հանքի շահագործման վերաբերյալ հետագա քայլերի ճանապարհային քարտեզը: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ զրուցել է այդ հանդիպմանը մասնակցած «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի հետ:

Պատգամավորը հաստատել է, որ հանդիպել են գործադիրի աշխատակազմի ղեկավար Աղաջանյանի հետ, հստակեցրել գործադիր-օրենսդիր թեւերի հետագա քայլերը հանքի մասով:

Մ. Կարապետյանն ասել է նաեւ. «Պետությունն ընդամենը պետք է իր շարունակականությունը ապահովի, սեփական ստորագրության պատիվը ապահովի, եթե չի կարողանում ապացուցել, որ այդ ստորագրությունը որեւէ կոռուպցիոն գործարքի հետեւանք է եղել»:

Եթե պետությունը գտել է հանքի անվտանգ շահագործման մոդել, ապա, ըստ իշխող թիմը ներկայացնող պատգամավորի, պետք է ընդամենը ապահովել իրավական գործընթացը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

 

  • Կիսվել: