Ժամը 9․00-ից մինչև 15.00-ն, մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ամբողջությամբ կամ մասնակի ժամանակավորապես կսահմանափակվի
Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 11-ին՝ ժամը 9․00-ից մինչև 15.00-ն, մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ամբողջությամբ կամ մասնակի ժամանակավորապես կսահմանափակվի։
Մասնավորապես, երթևեկության սահմանափակումներ կգործեն հետևյալ ճանապարհահատվածներում՝
- Ծիծեռնակաբերդի խճուղի,
- Բրազիլիայի հրապարակ,
- Աթենքի փողոց,
- Իսակովի պողոտա,
- Հաղթանակի կամուրջ,
- Մաշտոցի պողոտա,
- Պարոնյան փողոց,
- Պռոշյան փողոց,
- Ուրուգվայի հրապարակ,
- Արգիշտի փողոց,
- Գրիգոր Լուսավորչի փողոց,
- Բեյրութի փողոց,
- Իտալիայի փողոց,
- Վազգեն Սարգսյան փողոց,
- Հանրապետության հրապարակ,
- Նալբանդյան փողոց,
- Թումանյան փողոց,
- Աբովյան փողոց,
- Արամի փողոց։
Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար։



