երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի առանձին հատվածների երթևեկությունը

Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի առանձին հատվածների երթևեկությունը

Երևանում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 15-ին՝ ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 16-ի ժամը 06։00-ն ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Պուշկինի փողոցից մինչև Ամիրյան փողոցն ընկած հատվածի երթևեկությունը:

՛՛Նոյեմբերի 16-ին՝ ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 17-ի ժամը 06։00-ն Ամիրյան փողոցից մինչև Խորենացի փողոցն ընկած հատվածի, իսկ նոյեմբերի 17-ին՝ ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 18-ի 06:00-ն՝ Խորենացի փողոցից մինչև Մաշտոցի պողոտայի «Փակ շուկա» ընկած հատվածի երթևեկությունը:

Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք բնակիչների ներողամտությունը՛՛,-հայտնում է Երևանի քաղաքապետարանը:

  • Կիսվել: