«Ժամանակ». ՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանման աշխատակիցներն աշխատում են հանգստյան օրերին` առանց հավելյալ վարձատրության
«Ժամանակ» թերթը գրում է. «Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումների, այսպես կոչված՝ ՄՌՈՒ աշխատակիցներին ղեկավարությունը ստիպում է աշխատել նաեւ շաբաթ եւ կիրակի օրերին, ինչը կապված է ներմուծվող մեքենաների մեծ թվի հետ, որոնց հաշվառման հետ կապված հերթեր են գոյանում:
Սակայն ոչ աշխատանքային օրերի դիմաց վարձատրություն չի հաշվարկվում եւ չի վճարվում, բողոքող աշխատակիցներին էլ ասում են՝ ովքեր չեն ցանկանում աշխատել նման պայմաններում, կարող են աշխատանքից ազատման դիմումներ գրել»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում։