կիրակի, հուլիս 6
6 / 7 / 2025
Զգուշացում. հաքերները կորոնավիրուսի տարածման քարտեզների միջոցով անձնական տվյալներ են գողանում

Զգուշացում. հաքերները կորոնավիրուսի տարածման քարտեզների միջոցով անձնական տվյալներ են գողանում

ՀՀ Արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալություն / Armenian PDPA  – ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ  հաքերները կորոնավիրուսի տարածման քարտեզների միջոցով վնասակար ծրագրեր են տարածում, որոնց միջոցով գողանում են մարդկանց տվյալները՝ մուտքանուն, գաղտնաբառ, բանկային ու այլ տվյալներ, որոնք պահվում են բրաուզերում։

 

Ի տարբերություն կորոնավիրուսի տարածման օրիգինալ քարտեզների (օրինակ՝ https://coronavirus.jhu.edu/map.html) կեղծվածները առաջարկում են, որ ֆայլը ներբեռնեք ու տեղադրեք համակարգչում` կորոնավիրուսի մասին վերջին թարմացումների տեղեկացված լինելու համար։

Նման խարդախությունների զոհ չդառնալու համար խորհուրդ է տրվում հետևել տեղեկություններին միայն ստուգված հարթակներում, որոնցից են՝

Ջոն Հոփքինսի համալսարանի ստեղծած հարթակը՝
https://coronavirus.jhu.edu/map.html

https://www.worldometers.info/coronavirus/

 

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի ստեղծած հարթակը՝ https://ncdc.am/coronavirus/

 

 

 

  • Կիսվել: