երեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2025
WhatsApp-ում COVID-19-ի վերաբերյալ ԱՀԿ-ի տվյալներով բոտ է հայտնվել

WhatsApp-ում COVID-19-ի վերաբերյալ ԱՀԿ-ի տվյալներով բոտ է հայտնվել

WhatsApp մեսենջերում COVID-19-ի վերաբերյալ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով բոտ է հայտնվել:

Ալիքը կոչվում է «WHO Health Alert»: Այն կտրամադրի տեղեկատվություն կորոնավիրուսի մասին, ինչպես նաև հերքումներ՝ տարածվող կեղծ ինֆորմացիայի վերաբերյալ: 

Ծառայությունն անվճար է: Դրանից օգտվելու համար անհրաժեշտ է ուղարկել Hello բառն ԱՀԿ-ին պատկանող հեռախոսահամարին՝ + 41-79-893-1892:

Տեղեկատվությունը դեռ միայն անգլերենով է հասանելի, սակայն շուտով կգործարկվեն նաև ռուսերեն, անգլերեն, արաբերեն, չինարեն, ֆրանսերեն և իսպաներեն տարբերակները: 

  • Կիսվել: