ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Վճարման միջոց չհանդիսացող թղթադրամներով Արզնի և Զովք գյուղերից գառ է գնել

Վճարման միջոց չհանդիսացող թղթադրամներով Արզնի և Զովք գյուղերից գառ է գնել

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, ստացված տեղեկությունները Կոտայքի քրեական հետախույզների հետ իրացնելիս, հոկտեմբերի 7-ին, ժամը 15-ին, Երևանի Խանջյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկից, խարդախություն կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել Կապանի բնակիչ 56-ամյա մի տղամարդու:

Նա խոստովանել է, որ հուլիս-հոկտեմբեր ամիսներին խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով Արզնի և Զովք գյուղերից կատարել է գնումներ, որի դիմաց վճարել է վճարման միջոց չհանդիսացող ՌԴ և ԱՄՆ թղթադրամներ:

Ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողները պարզել են, որ հոկտեմբերի 4-ին կապանցին Արզնի գյուղի մի բնակչից գնել է երկու գառ, որոնց դիմաց վճարել է վճարման միջոց չհանդիսացող 12 հազար ռուսական ռուբլիանոց թղթադրամներ՝ պատճառելով 100 հազար դրամի վնաս:
Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր:

  • Կիսվել: