Վթարի հետևանքով մահացածը բժիշկն է եղել. նախարար
Այսօր վաղ առավոտյան ցավալի դեպք է տեղի ունեցել. Երևանում իրենց մասնագիտական պարտքը կատարելիս վթարի Է ենթարկվել շտապօգնության մեքենան: Այս մասին գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Ցավոք, բժիշկը մահացել է: Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում բժշկուհի Ղազարյանի ընտանիքին, հարազատներին:
Բուժքույրը վիրահատվել է, առողջական վիճակն այս պահին գնահատվում է ծանր»: