երեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2025
Վթար Գորիս-Շինուհայր ավտոճանապարհին. կա զոհ

Վթար Գորիս-Շինուհայր ավտոճանապարհին. կա զոհ

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մարտի 19-ին, ժամը 13:21-ին ահազանգ է ստացվել, որ  Սյունիքի մարզի Գորիս-Շինուհայր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գորիս-Շինուհայր ավտոճանապարհի 15-րդ կմ-ին «Toyota Avalon» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Երվանդ Ք., ծնված 1977 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

 

Փրկարարները վարորդի դին դուրս են բերել ավտոմեքենայից, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկելենավտոմեքենանևփակելգազիբալոնի փականը:

  • Կիսվել: