երկուշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2025
Վրաստանում գտնվող ՀՀ քաղաքացին կարող է նաեւ ցամաքային ճանապարհով գալ եւ անցնել Հայաստան. Փաշինյան

Վրաստանում գտնվող ՀՀ քաղաքացին կարող է նաեւ ցամաքային ճանապարհով գալ եւ անցնել Հայաստան. Փաշինյան

Եթե հիմա Հայաստանի քաղաքացին Վրաստանում է, կարող է նաեւ ցամաքային ճանապարհով գալ եւ անցնել Հայաստան, նույնը Վրաստանի քաղաքացին, եթե Հայաստանում է, կարող է հենց հիմա էլ սովորական ռեժիմով գնալ եւ հատել սահմանը։ Այս մասին այսօր ԱԺ հատուկ նիստում Արտակարգ դրություն հայտարարելու մասին կառավարության որոշման քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի հարցին, թե, օրինակ, քաղաքացին, որը Գյումրիից Ջավախք հասնում է կես ժամում կամ 40 րոպեում, պետք է գա Երեւան, որ թռչի Թբիլիսի, Թբիլիսիից նոր Ջավախք, թե՞ ցամաքային ճանապարհով էլ է հնարավոր հատել սահմանը։

Պատասխանելով այս հարցին՝ վարչապետն ասաց. «Եթե Վրաստանի քաղասքացի չէ, Հայաստանից չի կարող որեւէ կերպ Վրաստան մեկնել, եթե Հայաստանի քաղաքացի չէ, Վրաստանից չի կարող Հայաստան գալ, երկշաբաթյա սահմանափակումները վերաբերում են դրան։ Եթե այստեղ չկարգավորված հարցեր կան, պարետին տրված են լիազորություններ, որովհետեւ համաձայնեք բոլոր հնարավոր դեպքերը, հնարավոր չէ նկարագրել, բայց այդ դեպքերում արագ որոշում կկայացվի եւ այդ հարցը կլուծվի»:

 

 

  • Կիսվել: