երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Վիզը ֆիքսատորի մեջ է, վիրահատվելու անհրաժեշտություն կունենա. Սինանյանը Էուլչեքջյանի հետ է հանդիպել

Վիզը ֆիքսատորի մեջ է, վիրահատվելու անհրաժեշտություն կունենա. Սինանյանը Էուլչեքջյանի հետ է հանդիպել

Այսօր լրագրողների հետ զրույցում Սփյուռքի գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանն անդրադարձավ երեկ՝ հունվարի 14-ին, Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլչեքջյանի առողջական վիճակին:

՛՛Վիզը ֆիքսատորի մեջ է, վիրահատվելու անհրաժեշտություն կունենա՛՛,-հայտնեց նա՝ հավելելով, որ հանդիպել է Սինանյանի հետ:

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 14–ին տեղեկացրեց, որ Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 4 գերիների` Դավիթ Դավթյանին, Գևորգ Սուջյանին, Վիգեն Էուլջեքչյանին, Վագիֆ Խաչատրյանին:

Վիգեն Էուլջեքչյանը (ծնված 1979 թ.) առևանգվել ու գերեվարվել է 2020 թ․ նոյեմբերի 10-ին Շուշի քաղաքի մոտակայքում՝ իր հետ ճամփորդող Մարալ Նաջարյանի հետ։ 2021 թ. Էուլջեքյանը 20 տարվա ազատազրկման էր դատապարտվել ահաբեկչության ու վարձկանության շինծու մեղադրանքներով։

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: