Վերին Լարսի անցակետում մնացած ՀՀ 140 քաղաքացիները վերադարձել են Հայաստան․ վարչապետ
Վերին Լարսի անցակետի բացվելուց հետո այնտեղ մնացած ՀՀ 140 քաղաքացիները վերադարձել են Հայաստան։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հիշեցրեց, որ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Վրաստանի իշխանություններն արգելել են օտարերկրյա քաղաքացիների մուտքը Վրաստան, սակայն Ռուսաստանի և Վրաստանի գործընկերների հետ համագործակցության շնոհիվ ՀՀ վերոնշյալ քաղաքացիները կարողացել են վերադառնալ Հայաստան։
«Ուզում եմ խնդրել Ռուսաստանում գտնվող մեր հայրենակիցներին Հայաստան գալու համար օգտվել բացառապես օդային տրանսպորտից»,- նկատեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ վերոնշյալ դեպքը բացառություն էր և իրականցվել է հայկական կողմի խնդրանքով։